Պավլիկյան շարժում

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Արշակունյաց թագավորության անկման պատճառները

Հիմնական հոդված՝ Արտաշես ԴՎռամշապուհի գահակալությունից հետո նորից հայոց գահը հանձնվում է Խոսրով Դ-ին, որը, սակայն, չի կարողանում երկար գահակալել և մի քանի ամիս անց մահանում է՝ գահը թողնելով թափուր։ Պարսից արքան հայոց գահը հանձնում է իր որդի Շապուհին, որը գահակալում է 415-419 թվականներին, սակայն հայոց իշխանական համակարգը չհամակրեց այս դրածոյին։ Ինչպես հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»։ Հենց այդ պատճառով էլ Տիզբոն մեկնելու ճանաարհին Շապուհը սպանվում է։ Այս ամենին հաջորդում է 422 թվականին կնքված պարսկա-բյուզանդական հաշտությունը, ինչի արդյունքում երկու երկրների համաձայնությամբ հայոց արքա է դառնում Վռամշապուհի որդին՝ Արտաշես Դ-ն։Հայոց իշխանական համակարգը այս անգամ նույնպես հակադրվում էր հայոց նոր արքային, իսկ Արտաշեսը չէր կարողանում կարգավորել հարաբերությունները իշխանների հետ։ Հայոց կաթողիկոսությունը Սահակ Պարթևի գլխավորությամբ օժանդակում էր հայոց նոր արքային, սակայն հնարավոր չեղավ հաշտեցնել Արտաշեսին և հայ անհնազանդ նախարարներին։ Հայոց նախարարները մեկնում են Տիզբոն և պարսից արքայի մոտ ամբաստանում հայոց Արտաշես արքային, ինչից հետո վերջինս նույնպես Սահակ Պարթևի հետ միասին կանչվել է պարսից մայրաքաղաք և կանգնել դատարանի առջև։ Պարսից արքայի ճնշումների տեղի չտալով՝ Սահակ Պարթևը չի ամբաստանել հայոց արքային՝ ասելով «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին…»։ Այս ամենից հետո Արտաշես Արշակունին 428 թվականին գահընկեց է արվում և հայոց գավառների կառավարումն անցնում է իշխանների ձեռքը

Հայ-արաբական պայմանագիր 652թ.

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենարԱրաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներիցՀայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարներըԱրաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելուԱրաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներՊայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Քրիտոնեությունը և հեթանոսությունը Հայաստանում

Հայ հեթանոսություն, նաև Հայ բնիկ կրոն՝ կրոն և կրոնական շարժում, որը տարածված է եղել Հայքում մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին[1][2][3][4]։Հեթանոսության ժամանակակից պատմությունն իր արմատներն ունի 19-րդ դարի գրական հեթանոսական շարժման[5] (Դ․ Վարուժան[6]) և 20-րդ դարի առաջին կեսի հայ զորավար և քաղաքական փիլսոփա Գարեգին Նժդեհի Ցեղակրոն շարժման մեջ։ Հեթանոսականությունը ստացավ պաշտոնական ճանաչում 1991 թվականին՝ Հայաստանի անկախությունից հետո, ի դեմս Արորդիների ուխտ հասարակական կազմակերպության։Թեև կազմակերպված կրոնն իր վերջնական տեսքով ի հայտ եկավ միայն մ.թ.ա. 3-րդ դարում, կրոնի արմատները ձգվում են մինչև Ուրարտու և հալդիզմի նախահեթանոսական կրոնը[7][8], ինչպես նաև հնագույն մերձավոր արևելքի կրոններըը[9]։ Հեթանոսության վրա մեծ ազդեցություն ունեցան ինչպես զրադաշտականութունն, այնպես էլ հելլենիստական բազմաստվածությունը, բայց կրոնը հիմնականում պահպանեց իր եզակիությունը[10][11]Համաձայն 2011 թվականի Հայաստանի մարդահամարի տվյալների, Հայաստանում 5,139 մարդ իրեն համարում է հեթանոս, և 10 տարվա ընթացքում այդ թիվը հնարավոր է որ կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է[

Հայաստանը 7-րդ դարում

7-րդ դարի սկզբից վերասկսվեց պարսկա-բյուզանդական պատերազմը, և պարսիկները ներխուժում են արևմտյան Հայաստան, այդ ժամանակ պատերազմը գլխավորում էր Վահան իշխանը:614 թ. գրավելով Երուսաղեմը՝ պարսիկները որպես ավար տանում են նաև Խաչափայտը՝ Հիսուս Քրիսոսի խաչելության փայտը:Պարսկա-բյուզանդական պատերազմը ավարտվում է պարսիկներիկ պարտությամբ: Հերկլ կայսրը 631 թ. խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ:Պատերազմի շրջանում Կոմիտաս Մամիկոնյանը դառնում է կաթողիկոս (615-628 թթ.) և կառուցում Ս. Հռիփսիմե եկեղեցին 618. թ.:Հայաստանի քաղաքական վիճակըԱրևելյան Հայաստանում այդ ժամանակ սկսվել էր անկախացման գործնթաց մարզպան Վարազտիրոզ Բագրատունու գլխավորությամբ (628-632 թթ.):Նա փորձում է ստանալ Հերակլ կայսեր առաջարկությունը և մեկնում է նրա մոտ: Սակայն կայսրը նրան ուղարկում է Կոնստանտինոպլիս և աքսորում:Արևմտյան հայաստանին այդ ժամանակ օգնում էր Դավիթ Սահառունին:Նա ստանձնում էր երկրի զորավարությունը, և դառնում Հայոց իշխան:Հայաստանը և արևելյան ներխուժումներըԱրաբները սկսեցին կատարել ներխուժողական փորձեր:Նարնց զորքերը պարտության մատնեցին բյուզանդական, իսկ հաջորդ տարում պարսից զորքերին:Հայոց իշխան և սպարապետ Թեոդեոս Ռշտունին 639 թ.՝Վերմիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնություն իշխանապետության մեջ:Նա ղեկավաորւմ էր երկրի պաշտպանությունը:640 թ. Արաբական զորքերը ներխոիժում են Հայաստան: Իսկ հաջրդ տարի հարցակվում են Դվինի վրա:Հաջորդ արշավանքի ժամանակ արաբական խալիֆության զորքերը հանդիպում են հայ ժողովրդի կազմակերպված դիմադրությանը: Հայաստանի բերդում արաբները ուժգին հարվածներ են ստանում:Թեոդեոս Ռշտունու քաղաքականությունըԹեոդեոս Ռշտունին կատարել է հետևյալ քաղաքականությունը՝Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդեոս Ռշտունին որոշում է հարաբերություններ հաստաատել անընդհատ հզորացող Արաբների հետ:652 թ. նա պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ:Հայոց իշխանը ուզում է զեխճ պահել Արաբական խալիֆության հարձակումներից:652 թ Թեոդեոս Ռշտունին պայմանագիր է կնքում Արաբների հետ:Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձանվում են:Ըստ պայմանագրի խալիֆությունը 3 տարի հարկ չեր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: գանձվող հարկերի հաշիվն հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:Հայ-արաբական պայմանագրի կնքումը խիստ անհանգստացնում է Բյուզաննդացիներին: Նրանք 100-հազարանոց բանակով ներխուժում են Հայաստան: Մյուս կողմից Արաբներն են ներխուժում Հայաստան և հետապնդում Բյուզանդական զորքին:Հայաստանից Արաբները հեռացան մեծ ավարով և բազում գերիներով, որոնց կամովին միացավ Թեոդեոս Ռշըունին: Նա մահացավ 656 թ. օտարության մեջ:Թեոդեոս Ռշտուոնու քաղաքականությունն իր արդյունքները տվեց հաջորդ տարիներին:

Դվին մայրաքաղաք

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:

Կարծիքի արտահայտման ազատությունը

Կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ, և ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով սահմանվել են և դատական պրակտիկայում զարգացել մի շարք հիմքեր, որոնց պարագայում կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել: Խոսքի ազատության իրավունքի իրավաչափ սահմանափակման հիմքերից մեկը «ատելության խոսքն» է, որն արգելված է Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում։ Առանձին երկրներում այն առաջացնում է անգամ քրեական պատասխանատվություն: Այնուամենայնիվ, չկա «ատելության խոսք» հասկացության վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված սահմանում, ինչի պարագայում ատելության խոսքի հնարավոր լայն մեկնաբանությունը կարող է հանգեցնել խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման։