Արշակունյաց թագավորության անկման պատճառները

Հիմնական հոդված՝ Արտաշես ԴՎռամշապուհի գահակալությունից հետո նորից հայոց գահը հանձնվում է Խոսրով Դ-ին, որը, սակայն, չի կարողանում երկար գահակալել և մի քանի ամիս անց մահանում է՝ գահը թողնելով թափուր։ Պարսից արքան հայոց գահը հանձնում է իր որդի Շապուհին, որը գահակալում է 415-419 թվականներին, սակայն հայոց իշխանական համակարգը չհամակրեց այս դրածոյին։ Ինչպես հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»։ Հենց այդ պատճառով էլ Տիզբոն մեկնելու ճանաարհին Շապուհը սպանվում է։ Այս ամենին հաջորդում է 422 թվականին կնքված պարսկա-բյուզանդական հաշտությունը, ինչի արդյունքում երկու երկրների համաձայնությամբ հայոց արքա է դառնում Վռամշապուհի որդին՝ Արտաշես Դ-ն։Հայոց իշխանական համակարգը այս անգամ նույնպես հակադրվում էր հայոց նոր արքային, իսկ Արտաշեսը չէր կարողանում կարգավորել հարաբերությունները իշխանների հետ։ Հայոց կաթողիկոսությունը Սահակ Պարթևի գլխավորությամբ օժանդակում էր հայոց նոր արքային, սակայն հնարավոր չեղավ հաշտեցնել Արտաշեսին և հայ անհնազանդ նախարարներին։ Հայոց նախարարները մեկնում են Տիզբոն և պարսից արքայի մոտ ամբաստանում հայոց Արտաշես արքային, ինչից հետո վերջինս նույնպես Սահակ Պարթևի հետ միասին կանչվել է պարսից մայրաքաղաք և կանգնել դատարանի առջև։ Պարսից արքայի ճնշումների տեղի չտալով՝ Սահակ Պարթևը չի ամբաստանել հայոց արքային՝ ասելով «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին…»։ Այս ամենից հետո Արտաշես Արշակունին 428 թվականին գահընկեց է արվում և հայոց գավառների կառավարումն անցնում է իշխանների ձեռքը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *