ՄՇՈ ԲԱՌԱՐԱՆ

Զոլ—կոշտ շերտ

Զվանել—պտտել

Էդի—այդ

Ժեխ—տան հատակի աղբ

Ժպռոտ—կեղտոտ

Իդա—այդ

Թաժա—նոր

Թալել—գցել

Էթում—որբ

Ընի—այն

Ըխթիար—ծեր

Իզ—հետք

Լակլակ—արագիլ

Լաղըմ—ստորերկրյա անցք

Խազ—սագ

Խավա—սուրճ

Խաֆաս—վանդակ

Կթղա—բաժակ

Կողել—թխել

Հալավ—հագուստ, շոր

Հախ—ճշմարտություն, իրավունք

Ձձում—խնոցի

Ճնգոհ—դժգոհ

Ճոշալ—բամբասել, զրպարտել

Մաթ—զարմանք

Մախսում—անմեղ երեխա

Մայիֆ—կույր

Յաշ—տարիք

Յեշխ—սեր, սիրո զգացմունք

Նըֆթ—լուցկի

Շաշխուն—շշմած, մոլորված

Շեխ—շեյխ

Ույմիշ—հարմար, վայել

Ուրին—իրեն

Զադր—վրան

Զանա—ծնոտ, ընչացք

Պատել—ընկնել

Պոժիկ—շեկ, շիկամազ

Ջուլ—անկողին

Ջիգար—թոք

Ջեվըկ—երկվորյակ

Ռաղի—գոհ

Ռաղի—օղի

Սաբաբ—պատճառ

Սական—բաժակ

Վախթ—վիճակ

Վարամ—թոքախտ

Տաժի—բարակ, որսի շուն

Տզկել—թրջել

Ցլալ—սահել

Փաթ—շրջան

Փողպատ—օձիք

Քալ—խակ

Քարման—իլիկ

Օզոր—ծուռ

Օղուլ—որդի

Ֆչի—տակառ

Ֆամ—ըմբռնում

Փոխադրություն Մշո բարբառից

Ավետարանն ասում է՝ աշխարհի վերջ գալու է, գիշեր-ցերեկ անձրև է թափելու, աշխարհը ջրով ծածկվելու է, ուժեղ քամի է փչելու, սարերն ու ձորերը հալելու, հավասարվելու են, արևը, լուսնյակը ու աստղերը կթափվեն գետնին, ջրերը կցամաքեն, ազգ ու ազգեր այնքան փոքրանան, որ յոթ հոգին մի ոսպի հատիկի տակ կտեղավորվեն։ Խավարը պիտի ծածկի աշխարհը հուր-հավիտյան։

ԴԵՎԵՆ ՈՒ ԳԱՌՆԵՐ

Մշո բարբառով առակը փոխադրիր գրակական հայերենի։

Ձմռանը գառները մակաղել էին գոմում:Դուռը ծեծեցին:

— Այն ո՞վ է,

— ձայն տվեցին գառները:

— Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսը շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս էլ ցավում է, մանավանդ, որ ոտքս մրսած է, չի շարժվում, փայտացել է: Ձեր մոր-հոր հոգու համար մի քիչ դուռը բացեք, ոտքս տաքացնեմ:Գառները խորհրդակցվեցին։

— Բացենք, թե՞ չբացենք. բացենք,

— ասացին,

— խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի, տաքանա, մեզ ինչ վնաս կլնի: Դուռը բացվեց, ուղտը իր ոտը երկարացրեց ներս:

— Տեսաք ձագուկներ, ձեզ վնաս եղա՞վ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:

— Ճիշտ է ասում,— ասացին,— մեկ ոտքը, որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:Եվ դուռը կիսաբաց արեցին, ուղտը ոտքը, գլուխը և մարմնի կեսը ներս մտցրեց, մեկ էլ տեսան դուռն ու ծխնիները վրան կախված ներս խծկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողին փախան, գոմը մնաց ուղտին:

Կենսագրություն Նահապետ Քուչակ

Կենսագրություն 

Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։ Հին գրչագրերում Քուչակի անունով պահպանվել է ինը բանաստեղծություն։ Ոչ մի ընդհանրություն չունեն միջնադարյան հայրենների հետ, որոնք, սկսած 1882 թվականից, որոշ հրատարակիչների ու գրականագետների կողմից, առանց որևէ լուրջ հիմնավորման, վերագրվում են Քուչակին։ Բացի այդ՝ դեռ չի հայտնաբերվել հայրեն պարունակող որևէ հին ձեռագիր, որում հայրենների որևէ շարքի հեղինակ վկայվի Նահապետ Քուչակը։

Ստեղծագործություններ

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեև 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։ Պանդխտության հայրեններն ունեն ազգային-քաղաքական բովանդակություն և բացահայտում են օտար երկրում ապրուստ փնտրող հայ մարդու ծանր հոգեվիճակը։

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

ԻԳ
Ամենաողորմ Տէր,
Ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ՝
Իմոց եւ օտարաց,
Ծանօթից եւ անծանօթից,
Կենդանեաց եւ մեռելոց.
Շնորհեա եւ թշնամեաց իմոց
Եւ ատելեաց զթողութիւն,
Որ առ իս յանցանաց.
Եւ դարձո զնոսա ի չարեացն,
Զոր ունին վասն իմ,
Զի ողորմութեան քում արժանի եղիցին.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս: 

Վահագն Դավթյան

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև… 

Կատարին` լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում

`Նյութեղեն – աննյութեղեն… 

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

 Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

 Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին…

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ

.Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

 Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,

Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,

Երնեկ ունենամ հազար ու մի կյանք

,Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

 Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,

Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,

-Է՛ն էլ` քո փառքի գովքը երգելուն,

– -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ

Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք

,Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ

Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Համո Սահյան – Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,

Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,

Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,

Հայաստան ասելիս թևերս բացվում են,

Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,

Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.

Կլինե’մ, կմնա’մ այսպես:

Հայրենիքում


Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․