ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ

Պատրաստել եմ նյութ տարազի պատմության, գույների նշանակության և հնարավո՞ր է ըստ տարազի հասկանալ ամուսնացած է արդյոք այդ մարդը, քանի երեխա ունի և այլն։

Ըստ հայկական բառարանի տարազը ունի բազմաթիվ իմաստներ օրինակ՝ ձևել, ձևավորել, ապրանքանիշ, նորաձևություն, ճանապարհ, ձև, տեսք, կոստյում, համազգեստ և այլն: Մինչ տարազներ հագնելը մարդիկ իհարկե հագնում էին սովորական հագուստներ: Ժամանակի ընթացքում տարատեսակ կտորների, գործվածքների, ներկանյութերի առաջացման հետ մեկտեղ առաջացավ նաև հայկական տարազը: Առաջին հայկական տարազի հիմնական նյութերը եղել են բուրդն ու բամբակը: Հայկական տարազում օգտագործվող գույները ունեն իրենց նշանակությունները օրինակ Գրիգոր Տաթևացին բացատրել է տարազի հիմնական տարրերը: Սևը հողի գույնն է, սպիտակը՝ ջրի, կարմիրը՝ օդի, քաջության, դեղինը՝ կրակի, կապույտը՝ երկնային արդարության, մանուշակագույնը՝ իմաստության խորհրդանիշը իսկ սպիտակը՝ խոհեմության խորհրդանիշը: Ըստ տարազի գույնի կարելի է որոշել մարդու ամուսնական կարգավիճակը, հարստության չափը և երեխաների թիվը: Հարսնացուին տարազը պաշտպանում է չար ուժերից: Եթե կինի հարուստ էր, ապա նրա հագուստը զարդարված էր ոսկե և արծաթե թելերով:

Աղբյուրներ ՝ 

Հայկական տարազ
Հայկական տարազ
Հայկական ազգային հագուստ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *