Հայ-արաբական պայմանագիր 652թ.

Հայ-արաբական պայմանագիր, 652 թվականին Արաբական խալիֆայության ապագա մայրաքաղաք Դամասկոսում հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կառավարիչ Մուավիայի միջև։Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենարԱրաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներիցՀայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարներըԱրաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելուԱրաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներՊայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *