Կարծիքի արտահայտման ազատությունը

Կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ իրավունք չէ, և ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով սահմանվել են և դատական պրակտիկայում զարգացել մի շարք հիմքեր, որոնց պարագայում կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել: Խոսքի ազատության իրավունքի իրավաչափ սահմանափակման հիմքերից մեկը «ատելության խոսքն» է, որն արգելված է Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք երկրներում։ Առանձին երկրներում այն առաջացնում է անգամ քրեական պատասխանատվություն: Այնուամենայնիվ, չկա «ատելության խոսք» հասկացության վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված սահմանում, ինչի պարագայում ատելության խոսքի հնարավոր լայն մեկնաբանությունը կարող է հանգեցնել խոսքի ազատության անհամաչափ սահմանափակման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *